Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կարող է հրաժարվել Բաքու մեկնելու գաղափարից

Սպորտ
gevorgyan

«Դեռ վաղ է խոսել Բաքվի մասին: Ես առաջիններից եմ, ով պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հնարավոր է, որ մենք հրաժարվենք Խաղերին մասնակցելուց,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:- Դեռ ժամանակ կա որոշում կայացնելու կամ որոշումից հրաժարվելու համար: Ադրբեջանն ունի ոչ մարզական գործելաոճ: Վերջին տվյալների համաձայն՝ Բաքվում Խաղերի կրակը պատրաստվում է գեներալի համազգեստով վառել Ռամիլ Սաֆարովը: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ եթե նրանք փոխեն իրենց մոտեցումները և դրանք լինեն զուտ մարզական, մենք կմեկնենք Բաքու և հաղթանակներ կունենանք այնտեղ»,- նշել է Արթուր Գևորգյանը: