Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Հասարակություն
8b64608b6c5f1f4fb15c668b31a53ead

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, ինչպես նաև Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Սաստիկ բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: