Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զենք-զինամթերք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

Հասարակություն
6614ca2f32034c68dc06f7e1dc83d51c

Մարտի 20-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի գետնանցումում` Սևանի փողոց տանող աստիճանների մոտ գտնվող աղբարկղի մեջ:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր «Պերֆեկտա ՄՕԴ ՖԲԻ 8000» տիպի ատրճանակ, նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տ/չ՝ 76 և 5.6 մմ տ/չ՝ 7 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: