A
A
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս մնաց Եվրո-2016-ից
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դուրս մնաց Եվրոպայի 2016թ առաջնությունից: Խորվաթիայում ընթացող հիմնական փուլի մրցաշարում մեր ֆուտզալիստները նախ 1:7 խոշոր հաշվով պարտվել են Սլովակիայի ազգային թիմին, ապա ընդհանրապես գոլ չեն խփել դաշտի տերերի հետ մրցամարտում` 0:8: Այդպիսով, Հայաստանի հավաքականը ժամանակից շուտ դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից, քանի որ արդեն 6 միավորով ետ է մնում վերը նշված մրցակիցներից և այլեւս չի կարող զբաղեցնել անգամ երկրորդ տեղը, որը եզրափակիչ փուլի անցումային խաղերի իրավունք է տալիս: Մրցաշարի վերջին խաղում մեր հավաքականը կհանդիպի Թուրքիայի հետ, որը մարզական առումով ոչ մի նշանակություն չունի կողմերի համար (թուրքերը նույնպես պարտվել են առաջին երկու տուրերում):