A
A
Ուորլիքը անհասցե մեղադրանքներ է հնչեցրել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել թվիթերում՝ երեկ սահմանին տեղի ունեցած դիվերսիայի առնչությամբ։ Դիվանագետը նորից մեղադրանք է հնչեցնում երկու կողմերին հավասարապես։ «Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարը: Մինչ կողմերը մեղադրում են միմյանց, գործողությունները վնասում են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը։