Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական հյուրասիրությունից հետո համանախագահն իր կոստյումներում չի տեղավորվում

Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցները միաձայն ընդունեցին հայտարարություն, որը վերաբերում էր երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկված հարցերին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ԵՄ համագործակցությանը, տնտեսական հեռանկարներին։ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը նշեց, որ մյուս նիստը կանցկացվի  Ստրասբուրգում կամ Բրյուսելում. «Հիմա դեռ հստակ չեմ կարող ասել, դրա համար բաց թողնենք այս հարցը, ապա այն վարչական կարգով կհաստատենք»: Նա նաեւ նշեց, որ մեծագույն բավականություն է ստացել այս գործընթացին մասնակցելով,  մանավանդ երբ հայտարարության տեքստը միաձայն ընդունեցին. «ՀՀ-ԵՄ-ն շատ անկեղծ պատրաստակամություն ունեն ոչ միայն ընդունել խնդիրների առկայությունը, այլեւ գտնել լուծումներ: Այդ կառուցողական մոտեցումներով հնարավոր դարձրինք ապագայի քննարկման համար ունենալու անհրաժեշտ նախադրյալներ: Ես վստահ եմ, որ ապագայում սրընթաց առաջընթաց կլինի ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ես եւս մեկ անգամ ուզում եմ հաստատել, որ իմ պատվիրակությունն աշխատելու է այնպես, որ էլ ավելի ամրապնդվի ՀՎ Կովկասում համերաշխությունը եւ ավելանան համագործակցությունները: Քանի դեռ ես եմ նախագահում հանձնաժողովը, որ ՀՀ-ն իր պատշաճ տեղն ապահովելու է ԵՄ-ում»: Պարոն Քարիմը նաեւ հումորով նկատեց, որ ՀՀ-ում այնպիսի հյուրընկալություն է ստացել, որ վերադառնալով Միացյալ Թագավորություն՝ նոր կոստյումներ պետք է ձեռք բերի. «Քանի որ ինձ հետ բերած կոստյումների մեջ այլեւս չեմ տեղավորվում: Մեծ հույսով ենք հեռանում այստեղից, որ քաղհասարակությունը գալու է մեզ հետ շփվելու այնպես, ինչպես պետք է լիներ»: