Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակներ ունենք բռնցքամարտի առաջնությունում

Սպորտ
sport-boks1

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ այսօր մի քանի քաշային կարգերում կայացան  ¼  եզրափակիչ մենամարտերը: 56կգ  քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Արամ Ավագյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Էդգար Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև Սուրեն Առաքելյանը, Հենրիկ Մոքոյանը և ԷրիկՊետրոսյանը: 64 կգ քաշային կարգում դինամոյական Գոռ Երիցյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սուրեն Մանուչարյանին , Արա Պուլուզյանն էլ առավելության հասավ Արթուր Վահանյանի նկատմամբ : Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Հովհաննես Բաչկովն ու Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Գևորգ Ղազեյանը: 75 կգ քաշային կարգում Արայիկ արությունյանը պարտության մատնեց Խաչատուր Նազարյանին Գագիկ Բոյանն էլ առավելության հասավ Մանուկ Դիլանյանի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում հետաքրքիր ստացվեց դինամոյական ԱրթուրՍարգսյանի և գյումրեցի Արմեն Բաղդասարյանի մենամարտը: Դժվարին պայքարում հաղթեց Արթուր Սարգսյանը: Այս քաշային կարգի վերջին մենամարտում Սերգեյ Սարգսյանը առավելության հասավ Ջոն Հարությունյանի նկատմամբ: Մրցումային 2-րդ օրը կայացավ նաև գերծանրքաշային կարգի մեկ մենամարտ: Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող երկու բռնցքամարտիկների՝ Աղասի Մեհրաբյանի և Վլադիմիր Նազարյանի մենամարտում առավելության հասավ Մեհրաբյանը: Վաղը ռինգ դուրս կգան 60կգ, 69կգ, 81կգ և գերծանրքաշային կարգի մարզիկները: 91կգ և գերծանրքաշային կարգիմ արզիկները վաղը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը 13:00-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն