Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության բանաձևը

Քաղաքականություն
ամն1

 Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Երեկ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները մամլո ասուլիս են անցկացրել Կոնգրեսի առջև և ներկայացրել Հայոց ցեղասպանության` 154-րդ ճշմարտության և արդարության բանաձևը: Այս միջոցառումը ներկայացնում էին Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնեի և Դեյվիդ Վալադաոյի հետ միասին: Ի հավելումն, առաջատար հովանավորներ Աննա Էշուն, Ջեքի Սպեյերը, Դեյվիդ Թրոթը, Ջուդի Չուն և Բրեդ Շերմանը հրապարակայնորեն խոսեցին Հայոց Ցեղասպանության` ԱՄՆ-ի կողմից ճանաչման անհրաժեշտության մասին: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խոսեցին Հայոց Ցեղասպանության մասին և կոչ արեցին ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին ճանաչել ճշմարտությունը: Ստորև ներկայացված է Կոնգրեսում մամլո ասուլիսի ժամանակ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրան Արդունիի արված հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևի վերաբերյալ` «Բանաձևերը, որոնք հաստատում են ճշմարտությունը, հաստատում են Ամերիկայի դերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության փրկվածներին օգնելու մասին, ոչ միայն կարևոր են, այլև անհրաժեշտ: Դրանք անհրաժեշտ են, քանի որ օտար ազգի կողմից տարվում են մեր սեփական պատմությունը խեղաթյուրելու և վերաշարադրելու աշխատանքներ: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա:  Հայոց ցեղասպանության ընթացքում Ամերիկայի մարդասիրական օգնությունը աննախադեպ էր և թույլ է տալիս մեզ բոլորիս հպարտանալ դրանով: Օսմանյան կայսրությունում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն էր, որ նախազգուշացրեց աշխարհին, որ «ցեղի ոչնչացման արշավը» տարվում է հայ ժողովրդի դեմ: Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնն էր, որ թույլատրել էր գեներալ մայոր Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ ռազմական առաքելությունը դեպի այդ տարածաշրջան: Վերջինս ԱՄՆ առաջին տիկին Մարթա Վաշինգտոնին ուղղված իր զեկույցում գրում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը «բոլոր դարերի հսկայական հանցագործությունն» էր: Ամերիկան էր, որ հիմնադրեց Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպությունը և Ամերիկայի ժողովրդի առատաձեռնության շնորհիվ էր, որ ավելի քան 16 մլն ԱՄՆ դոլար տրամադրվեց ի նպաստ փրկվածներին, ներառյալ 132.000 որբեր: Եվ հենց այս որբ հայ աղջիկներն էին, որ հյուսեցին գորգը, որը ներկայացվել է Նախագահ Քելվին Քուլիջին որպես Ամերիկայի առատաձեռնության և մարդասիրական օգնության անկեղծ երախտիքի խորհրդանիշ: Գորգի վրա մակագրված է. «Պատրաստված է Ղազիրում  (Սիրիա)` Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցի հայ աղջիկների կողմից և ներկայացված է նախագահ Քուլիջին ի նշան երախտիքի»: Որպես ամերիկացիներ, մենք պետք է ընդունենք մեր պատմությունն ու թույլ չտանք ուրիշներին ավլել մեր պատմությունը գորգի տակ: Ուստի, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընդառաջ, մենք կտրականապես կոչ ենք անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանշանակորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ամերիկայի աննախադեպը չունեցող մարդասիրական օգնությունը:   Շնորհակալություն»: Ամերիկայի հայկական համագումար