Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաբանական ու հետախուզական աշխատանքները չեն կատարվել 90 տոկոսով. ԷկոԼուր

Տնտեսություն
031909132658

Ընդհանուր 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրերից 55-ի հետախուզման համար նախատեսված 24 միլիարդ դրամի ֆինանսական ներդրումներից ներկայումս մոտավոր հաշվարկով կատարվել է միայն 10 տոկոսը: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների պարտավորումները քննարկվեցին ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ մարտի 18-ին: Նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումների համաձայն նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարել և համապատասխան  հաշվետվություններ են ներկայացրել ընդամենը 4 ընկերություն, որից 3-ը՝ պաշարների հաստատմամբ: 21 ընկերություն աշխատանքները մասամբ են կատարել, իսկ 30 ընկերություններ աշխատանքներ չեն կատարել կամ հաշվետվություններ չեն ներկայացրել, տեղեկացնում է www.minenergy.am կայքը: «Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքերն ու խախտումները բազմաթիվ են: Նման մոտեցումն անթույլատրելի է: Դուք մասնավոր ընկերություններ եք, որոնց հետ ստորագրված են պայմանագրեր, և պետության պահանջը մեկն է, որ դուք կատարեք ձեր պայմանագրային պարտավորությունները: Այն ընկերությունները, որոնք պայմանագրային պարտավորությունները չեն կատարում և որոնց  թույլտվության ժամկետները լրացել են, այսուհետ վերանայման ենթակա չեն լինի, իսկ պայմանագրային պարտավորությունները թերակատարող ընկերությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված գործառույթներ»,-ասել է նախարար Երվանդ Զախարյանը: Մանրամասներն՝ այստեղ