Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. դիվանագիտական նրբություն (տեսանյութ)

Քաղաքականություն
edik

Իրանի իսլամական հանրապետությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարությամբ։ Այս հայտարարությունն ունի եւ կրոնական եւ քաղաքական նշանակություն, պարզաբանում է իրանագետ Կարեն Մկրտչյանը. «Այս հայտարարությունը դիվանագիտական նրբություն ունի։ Իրանի իսլամական հանրապետությունը կաթողիկոսության միջոցով արտահայտել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Եթե նա դա աներ մեր պետության միջոցով, ապա դրան քաղաքական երանգ կտային»։ Իրանագետի տեղեկություններով՝ իսլամական հանրության կողմից այս հայտարարության վերաբերյալ դեռ բացասական արձագանքներ չկան։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նույնպես կարեւորում է այս հայտարարությունը ու հիշեցնում, որ Իրանը ոչ միայն մեր հարեւան , այլ նաեւ բարեկամ երկիրն է. «Ես կարեւորում եմ անկախության առաջին տարիներին այս երկրի խաղացած դերը։ Իրանը ժամանակին եղել է միակ ուղին, որի միջոցով մենք կարողացել ենք դուրս գալ արտաքին աշխարհ։ Նա մեծ դերակատարում ունի մեր պատմության մեջ»։ Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հանրապետությունը դեռ պաշտոնական պատասխան չի տվել, թե այցելելո՞ւ է արդյոք Ապրիլի 24-ին Հայաստան։ Բանախոսները , ասում են, որ ամենայն հավանականությամբ Իրանի պատվիրակությունը այդ օրը Հայաստանում կլինի։