Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցական արձակուրդը երկարաձգելու որոշում դեռ չկա

Հասարակություն
ashotyan

Արձագանքելով գարնանային արձակուրդների երկարացման մասին շրջանառվող խոսակցություններին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնում է, որ այս պահին նման որոշում չկա: Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարությունը կարող է դիմել ՀՀ ԿԳՆ նման առաջարկով: Իր հերթին ՀՀ ԿԳՆ-ն իրավասու է երկարաձգման որոշում ընդունել: Այսօրվա դրությամբ նման պաշտոնական առաջարկ ՀՀ ԿԳՆ-ն չի ստացել՝ նշում է նախարարը: