A
A
Տասնյակ միլիոններ բյուջեից՝ պաշտոնյաների շրջագայությունների համար
Մարտ ամսին ՀՀ Արտգործնախարարությունը միայն ավիատոմսերի համար ծախսել է 8 683 194 դրամ։ Այս մասին իմանում են egov.am-ի՝ «Մեկ անձից կատարված գնումներ» բաժնից։ Թռիչքների ուղղությունները եղել են դեպի Փարիզ, Ժնեւ, Մոսկվա, Աբու Դաբի, Քուվեյթ, Կահիրե, Թեհրան եւ այլն։ Իսկ ահա վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին շրջագայությունը բյուջեի վրա արժեցել է 23 մլն 500 000 դրամ։ Վարչապետն օգտվել է հատուկ չվերթից եւ այցելել Էլ Քուվեյթ, Շարմ Ալ Շեյխ։