ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ռուսաստանից սպասում է այդ օրվան
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման տարելիցի առիթով այսօր հանդես է եկել հայտարարությամբ.
«2014թ. -ի մարտին Ռուսաստանը փորձել է օրինականացնել Ղրիմի բռնակցումն իր կողմից եւ դրան հաջորդող շինծու «հանրաքվեն»: Մեկ տարի է անցել, բռնակցումը մնում է անօրինական, Ռուսաստանի գործողությունները նույնքան դատապարտելի են եւ հարվածում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին։
Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը գուցե լռեցրել է Ղրիմի խնդիրը, աշխարհը սակայն երբեք չպետք է մոռանա միջազգային նորմերի այդ բացահայտ խախտումը:
Ես նաեւ անհանգստացած եմ մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների կայուն վատթարացմամբ, որի ականատեսն ենք անօրինական բռնակցումից ի վեր։ Փոքրամասնությունները՝ մասնավորապես Ղրիմի թաթարները, զրկվել են իրենց իրավունքներից։ Ակտիվիստները եւ ՀԿ-ները լռեցվել են։ ԵԱՀԿ-ն գրանցել է համակարգված հարձակում՝ լրատվամիջոցների ազատության վրա:
Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ բոլոր այդ անարդարություններին վերջ կդրվի եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը իր ողջ տարածքում կվերականգնվի:
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, պարտավոր է հեշտացնել այդ երկու գործընթացները»։