A
A
ԲՀԿ խմբակցության քարտուղարի նոր առաջարկ
«Վերջին օրերին շատ է շրջանառվում իմ անունը ԲՀԿ խմբակցության նոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին: Տեղեկացնեմ, որ իմ գործունեությունը կուսակցությունում, ինչպես նաև Ազգային Ժողովում իրականացվում է բավական ծանրաբեռնված ռեժիմով և ես առաջարկել եմ իմ գործընկեր պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը»,- հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Վահան Բաբայանը։ «Կարծում եմ՝ նա լավագույնս իրեն կցուցաբերի այդ պաշտոնում, այնուամենայնիվ որոշողը խմբակցության պատգամավորներն են, ուստի որոշումը կկայացվի խմբակցության առաջիկա նիստում»,- հավելում է Բաբայանը։