A
A
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն