A
A
Էլինա Դանիելյանը կմրցի Կուբայի ներկայացուցչի հետ
Այսօր Սոչիում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Էլինա Դանիելյանը առաջին փուլում կմրցի կուբացի Յանի Մորերո Լոպեսի հետ: Մեր առաջատար շախմատիստուհին հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Լիլիթ Մկրտչյանին մրցակից է բաժին հասել ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան: Առաջին պարտիայում մեր գրոսմայստերը կխաղա սեւերով: ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը հաջորդ փուլ մտնելու համար կպայքարի հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով: Մրցակիցները սկզբում կանցկացնեն դասական երկու պարտիա: Ոչ-ոքիի դեպքում կողմերը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում: