Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանին օգնելու համար՝ 500 դրամ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
volodya

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքին օգնելու համար ազատամարտիկները կոչ են անում օգնել նրա ընտանիքին, որպեսզի նրանք չհայտնվեն փողոցում: Օրինական ուժի մեջ է մտել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, ըստ որի՝ նա ոչ միայն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, այլ նաեւ պետք է պետբյուջեի օգտին վճարի 2000 դոլար: «Հետաքրքիրն այն է, որ 2000 ԱՄՆ դոլարի տույժ է դրված: Տուժողն էլ այդ գումարը չի ուզում եւ պետբյուջե է մուծվելու այդ գումարը, ճնշումները շարունակվում են»,- այս մասին հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Սարուխանյանը: Նրա խոսքերով՝ ընտանիքը դեռ ծանուցագիր չի ստացել, սակայն հնարավոր է մի օր կանգնեն փաստի առաջ եւ գնդապետի տունը կամ հողամասը ձեռքից վերցնեն: Այդ իսկ պատճառով «Ամերիա» բանկում հաշվեհամար է բացվել: «Եթե երկու հազար հավատարիմ մարդ մոտ հինգ հարյուր դրամ փոխանցի, հարցը կլուծվի»,- ավելացնում է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: Ազատամարտիկները նշում են, որ բոլորը պարտավոր են օգնել Վոլոդյա Ավետիսյանին, քանի որ նա սոցիալական խնդիրներ էր առաջ քաշել, որոնք հետագայում դարձել էին քաղաքական: Նա այժմ իր պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Ինչպես նշում է Գագիկ Սարուխանյանը, օրեր առաջ է հանդիպել Վոլոդյա Ավետիսյանի հետ եւ շատ մարտական է տրամադրված ռեժիմից ազատվելու հարցում: «Նա ավելի ազատ է, քան ազատության մեջ գտնվող անձինք»,- եզրափակեց Գագիկ Սարուխանյանը: 1570018296030200 դրամային հաշվեհամարներ , «Ամերիա» բանկ 1570018571170101 դոլարային հաշվեհամար Կոնտակտային հեռ. +374 93 30 95 89