Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» կընդունի «Արարատ»-ին

Սպորտ
sport1

Այսօր երկու հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում կընդունի «Արարատին»: Ուլիսցիներն այժմ զբաղեցնում են առաջին տեղը: Նրանք, բնականաբար, կձգտեն վաստակել հերթական 3 միավորը, քանի որ մրցակիցն առաջնության ընդգծված ետնապահն է, որը վերջին անգամ հաղթանակի բերկրանք ապրել է անցած տարվա սեպտեմբերի 28-ին, «Ալաշկերտի» հետ տնային խաղում 2:1: Այսօր նախատեսված երկրորդ խաղում Երեւանի «Միկան» իր հարկի տակ կմրցի գործող չեմպիոն «Բանանցի» հետ: Երկու թիմերը պայքար են մղում 4-րդ տեղի համար, որը կարող է Եվրոպայի լիգայի ուղեգիր պարգեւել, եթե հանրապետության գավաթի խաղարկությունում կրկին հաղթի «Փյունիկը»: «Միկան» առայժմ հաղթանակ չի տոնել առաջնության վերսկսումից հետո, իսկ ահա «Բանանցը» նախորդ տուրում առավելության է հասել մրցաշարի ետնապահ «Արարատի» հանդեպ: Ի դեպ, թիմերը միմյանց հետ հանդիպելու են նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 18-ին, «Միկայի» դաշտում: