Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիմից ազատվելու գործողությունները սկսվում են ապրիլի 24-ից. ՀԽ (տեսանյութ)

Քաղաքականություն
0b05bee9c13820035b2cd02d5d5f7636

Այս տարի պետք է ռեժիմից ազատվենք, եւ գործողությունները սկսվում են ապրիլի քսանչորսից. Այսօր հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքերով՝ դա ժողովրդի սահմանադրական իրավունքն է, եւ անհնազանդության գործողություններ են սկսում. «Շատ գործիքներ կան, սակայն մարտավարական նպատակներով չենք ասում, թե ինչ գործիքներով ենք սկսելու»: Պարոն Չուգասզյանը նաեւ նշեց, որ եթե սկսվեն բռնություններ, ժողովուրդը ապստամբելու իրավունք ունի, ինչը տեղի ունեցավ մարտի մեկին. «Մենք ցնցումների չենք գնում: Ապրիլի քսանչորսին տեղի ունեցող ոգեկոչման արարողությանը մասնակցելու ենք եւ ավելացնելու ենք նաեւ պայքարի ոգեկոչումը: Պայքար արդարության եւ պահանջատիրության համար»,- ասաց նա: Թե ինչ գործողություններ է նախատեսում այդ օրը Հիմնադիր խորհրդարանը, նախընտրում են չբարձրաձայնել: Հիմնադիր խորհրդարանի նախագահը կոչ ունի նաեւ այն մարդկանց, ովքեր հայտարարում են, թե ապրիլի քսանչորսը սուրբ օր է եւ պայքարի օր չէ. նրանք կարող են միանալ ապրիլի քսանհինգին: Նա չի բացառում, որ մինչեւ ապրիլի քսանչորսը բռնություններ եւ ձերբակալություններ լինեն: Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ ահաբեկչությունը պետության կողմից է տեղի ունենում, եւ ունենք գաղութային վարչակազմ: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է 100- ամյակն առանց ռեժիմի շարժումը: