A
A
ՌԴ սեւ ցուցակում հայտնվածները համաներում են ուզում (տեսանյութ)
ՌԴ սեւ ցուցակում հայտնվածներն այսօր կրկին կառավարությունից խնդրում են քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլատրվի իրենց մուտքը այդ երկիր։ Մհեր Սարդարյանը 5 տարով զրկված է ՌԴ-ում գտնվելու իրավունքից։ Նրա խոսքերով՝ վարչական տուգանք է ունեցել, մուծել է Հայաստան վերադառնալիս, իսկ այսօր կանգնել է փաստի առաջ։ «Այստեղ մեր տարիքին համապատասխան աշխատանք չկա, ստիպված ենք մեր ընտանիքները ապահովելու համար գնալ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ իրենց խնդրանքը համաներում շնորհելն է։ Նրանք նաեւ կառավարությանը նամակ են գրել, սակայն որեւէ պատասխան չեն ստացել։