Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիք Բուդաղյանի հայրը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. Փաստինֆո

Քաղաքականություն
a20a909b23cbf8a15af81ce8352e0812

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Է.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, գանգատում իրենք ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները: Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ դատավճռով: Ավելին՝ այստեղ