Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը քաղաքականությունը լքեց, քանի որ մենակ էին թողել. Իսագուլյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cc7d36d683884408be1e553e90cebbc6

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունը լքեց, քանի որ մենակ էր. «Այն ուժերը, որոնք նրա կողքին էին, իրենց ճիշտ չդրսևորեցին և մենակ թողեցին : ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, որը չէր տեղավորվում այդ օրերի տրամաբանության մեջ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ հարկ չհամարեց անձամբ ներկայանալ այդ օրերին տեղի ունեցող հանդիպումներին»: Նա վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանին ոչ ոք չի վախեցրել. «Սամվել Կարապետյանին ոչ Ռուսաստանն էր ուղարկել, ոչ էլ իշխանությունն էր կանչել: Պարոն Ծառուկյանի որոշումը եղել է իր մտորումների արդյունքը»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցությանը, պարոն Իսագուլյանը խոստովանեց՝ դա կերևա ԲՀԿ-ի հետագա գործողություններից: