A
A
Պաշտոնյա` ջրամբարներում այս տարի ջրի մակարդակը բարձր է լինելու. ԷկոԼուր
Ջրամբարներում նախորդ տարվա համեմատ ջրի մակարդակը բարձր է լինելու: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ՏԿԱԻՆ) Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը մարտի 9-ին ՀՀ ՏԿԱԻՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Նա նաեւ հայտնել է, որ ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 2-3 աստիճանով և կկանոնակարգվի, մարտի 12-ից սպասվում են գարնանային տեղումներ, ինչը ենթադրում է բարենպաստ եղանակային պայմաններ: ԷկոԼուր