Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է 2 տարով հետաձգել անցումը թվային հեռարձակման. hetq.am

Հասարակություն
b5dacd6ed5437af31e4bbe0d321d9495

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով, որով առաջարկվում է երկարաձգել անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով` վերջնաժամկետ սահմանելով 2017թ. հուլիսի 1-ը: Բանն այն է, որ 2015թ. հուլիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում պետք է դադարեցվեր անալոգային հեռուստահեռարձակումը և այդ պահից սկսած` հանրապետության ողջ տարածքում պետք է իրականացվեր միայն թվային հեռուստահեռարձակում: Գործող օրենքով 2010թ. հուլիսի 20-ից մինչև 2015թ. հուլիսի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ պետք է իրականացվեր աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման: Նախագծով առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. հուլիսի 1-ը: Ազգային ժողովի կայքում չի նշվում, թե ով է նախագծի հեղինակը: Ավելին՝ այստեղ