A
A
Ակտիվիստը ստորագրությամբ ազատ է արձակվել
Այսօր առավոտյան ձերբակալված ակտիվիստ Արսեն Օհանյանն ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Արսենը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ինքը գողացված պլանշետ է գնել եւ մտել այն խանութը, որտեղից պլանշետը գողացել էին։ Սակայն հիմա նույնիսկ չի հիշում այն մարդուն, ումից գնել է պլանշետը։ Այս պահից Արսենը իրավունք չունի հատել ՀՀ սահմանը։ Ակտիվիստը հայտնի է դեռեւս տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվող ակցիաներից։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ա1+»-ին հայտնել էին, որ Արսեն Նորիկի Օհանյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից դեռեւս 2014 թ. նոյեմբերից հետախուզվում է գողության համար։