Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ «Բեյսիք Հաուս»-ի մոտ

Կարևոր լուրեր Հասարակություն
50111a632ccefe03a620f0475b9ec5c3

Մարտի 9-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում` «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսքով: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.53-ին, մարվել` 07.58-ին: Կոմպրեսորային արտադրամասում այրվել են մալուխներ` 10 գմ: Տուժածներ չկան: ՏԿԱԻՆ