Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը կարող է դիմել Բեն Լադենի գրասենյակին (տեսանյութ)

Տնտեսություն
MHM72254-copy

Բյուջետային գրասենյակի ստեղծման նախագիծը, որը ԱԺ-ն պետք է քննի 2-րդ ընթերցմամբ, բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գրասենյակի ստեղծումը կարեւորում է պետական բյուջեի եւ նախատեսված ծրագրերի վերահսկողության տեսանկյունից. «Երբ մենք բյուջեին առաջարկ ենք անում, կառավարությունը չորով պատասխանում է առաջարկիդ, ասում է` փող չկա, չեմ անի: Իսկ բյուջետային օֆիսը նրա համար է, որ ինքը նաեւ ցույց տա, որ փող կա»: Գրասենյակը, որը բաղկացած կլինի անկախ փորձագետներից, կօգնի ԱԺ-ին վերահսկել պետական բյուջեի, օտարերկրյա վարկերի եւ դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի կարծիքով՝ «այդ մարմինը անկախ մարմին չեք ստեղծել, ձեզանից դուրս, մի հատ Վերահսկիչ պալատ ստեղծեցիք, առանձնացրեցիք լրիվ, հիմա ասում եք` վերահսկողական ֆունկցիա չունի: Հիմա սա էլ այս ճանապարհով գնա՞: Սա էլ առանձնանա, դուք էլի վերահսկողական ֆունկցիա կուզենաք»: Բյուջետային գրասենյակը կարող է օգտվել պետական գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունից: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ պատգամավորը եւս կարող է գրասենյակին ներկայացնել իր ունեցած տեղեկությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դեմ արտահայտվեց. «Ես չգիտեմ, թե պատգամավորը ինչ սահմանափակում ունի որեւէ տեղ դիմելու»։ Արծվիկ Մինասյան. «Պարոն Մինասյան, դուք պատկերացրեցիք` այս գրասենյակը չգիտեմ, ինչ-որ հատուկ ծառայությունների խումբ պետք է լինի»: Խնդրին փորձեցին անդրադառնալ հումորով. Գագիկ Մինասյան. «Իսկապես շատ դժվար է դրա հետ համաձայնվել, քանի որ պատգամավորը կարող է դիմել, ասենք թե...». Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Բեն Լադենի գրասենյակին...»։ Ի վերջո, հանձնաժողովը ընդունեց Արծվիկ Մինասյանի առաջարկը։ Նախագիծը դրական եզրակացությամբ մտավ ԱԺ քառօրյա: