Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետի թեկնածուն։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութում։
«Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն խորհրդարան և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե»,- նշել է Օսկանյանը։
ՀՀ նախկին արտգործնախարարը կոչ արեց ժողովրդին լինել հետևողական. «Յուրաքանչյուրս լինենք Բագրատ Սրբազանի զինվորը»։