Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս պահի դրությամբ պտղատու ծառերը չեն վնասվել

Հասարակություն
0d3b22bcccaa662d8f24a7c1761fde79

Արարատյան հարթավայրում ծաղկած ծառեր չկան, ուստի տեղումները եւ ջերմաստիճանի կտրուկ անկումը չի կարող ազդել պտղատու ծառերի վրա։ «Դեղձենու եւ ծիրանենու բողբոջները ուռչելու պրոցեսում են»,- «Ա1+»-ին հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Իսկ ինչ վերաբերում է մարզերին, ապա Մեղրիում ցրտահարություն չի կանխատեսվում, թեեւ ծաղկել են ծիրանենիները։ Տավուշի մարզում էլ ծաղկել է նշենին եւ հոնենին, սակայն ջերմաստիճանը զրոյից բարձր է։ Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքերով՝ ցածր ջերմաստիճանի դեպքում բույսերի մոտ ինքնապաշտպանական բնազդ կա եւ թեփուկներով պատված ծաղիկը   անմիջապես հետ է քաշվում։ Գյուղատնտեսության փոխնախարարը, եղանակային պայմանների հետ կապված, վտանգ չի տեսնում։