Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վազգեն Սարգսյանն ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում»

Պաշտոնական
galust

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում: Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին: Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում: Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է: Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: