Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ նաիրիտցիների պայքարին

Տնտեսություն
nairit1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին այսօր սատարելու էր եկել նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հենց նա եկավ, աշխատակիցները որոշեցին շարժվել դեպի նախագահական նստավայր։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ նաիրիտցիների բողոքն արդարացի է, եւ ինքը միանում է պայքարին։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ երկար չի քայլի նաիրիտցիների հետ եւ մի որոշ ժամանակ անց կգնա Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի շիրմին։ «Ա1+»-ի խնդրանքով նա անդրադարձավ նաեւ վերջին օրերին Երեւանում հնչած կրակոցներին եւ նշեց, որ բոլորս պետք է պայքարենք դրա դեմ։