Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւմուտքը դատապարտում է Նեմցովի սպանությունը եւ ՌԴ-ից պահանջում արագ բացահայտում

Քաղաքականություն
nemcov

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դատապարտող հայտարարություն է տարածել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մահվան կապակցությամբ. «Միացյալ նահանգները ՌԴ իշխանություններից պահանջում են արագ եւ բաց հետաքննություն՝ դաժան սպանության մեղավորներին հայտնաբերելու եւ իրավապահներին հանձնելու ուղղությամբ»։ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հայտարարությունը Բորիս Նեմցովի սպանության առնչությամբ. «Ինձ ցնցել է հայտնի ռուս քաղաքական գործիչ և լիբերալ ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանության լուրը։ Հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը Նեմցովի ընտանիքի անդամներին եւ ընկերներին, ամբողջ ռուս ժողովրդին։ Այս քաղաքական սպանությունը ապացույց է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի, որն այսօր ձևավորվում է Եվրոպայի տարբեր հատվածներում՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ դադարեցնելու համար այս վտանգավոր զարգացումները։ Ես կոչ եմ անում  ռուսական իշխանություններին անել առավելագույնը՝ պատժելու համար Բորիս Նեմցովին սպանողներին»։ Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Կրեմլի պատերից 200 մ հեռավորության վրա սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը. նրա հետ եղել է Կիեւից հենց ուրբաթ օրը Մոսկվա ժամանած մի աղջիկ։