Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու համար կպայքարի երկու բռնցքամարտիկ

Սպորտ
sport-boks1

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի 10 պատվիրակներից կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել միայն երկուսը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը: 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչ մրցամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրիտանացի Ժոզեպ Մապոշ Ձիկամանիին: Մեր 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը նույն փուլում առավելության է հասել Չեխիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Ագատելյանի նկատմամբ: Նրանք նվազագույնն ապահովել են բրոնզե մեդալներ այս մրցաշարում: Իսկ ահա մեր մյուս ութ բռնցքամարտիկները պարտություն են կրել նախնական փուլերում եւ դուրս մնացել պարգեւների համար պայքարից: