Եթե Ծառուկյանը Հովհաննիսյանից խորհուրդ հարցներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ (տեսանյութ)
Հայաստանյան քաղաքական դաշտը վերածվել է ավերակների, հեղինակազրկվել են բոլոր դերակատարները։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ փշրված ուժը հնարավոր չէ կպցնել. Ընդդիմությունը փշրվեց, քանի որ իշխանություններն էին այդպես ուզում։ ՀՀԿ-ն ինչպես ստեղծեց, այնպես էլ ոչնչացրեց ԲՀԿ-ին։ Ամեն ինչ այսպիսի հանգուցալուծում ստացավ ընդդիմության կարճատես գործողությունների արդյունքում։ Այս կարծիքին է հանգել քաղաքագետների միության նախագահը. Գագիկ Ծառուկյանն իր խոսքի գերին դարձավ։ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով նա պետք կուսակցության քաղխորհրդի դիրքորոշումը հայտներ. «Եթե Գագիկ Ծառուկյանի կողքին լիներ գեթ մեկ նվիրված ու խելացի մարդ, ապա նրան կառաջարկեր ասիմետրիկ պատասխան տալ»։ Եթե Ծառուկյանն իրենից խորհուրդ հարցներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ. «Նրան կառաջարկեի մի դեղատոմս, որ նա կարողանար այդ բարդ իրավիճակից առանց կորուստների եւ դիմազրկման դուրս գալ»։ Իսկ այսօր ԲՀԿ առաջնորդը դարձավ քաղաքական պայքարի զոհ։ Այլ կարծիքներ՝ ստորեւ ներկայացվող տեսանյութով