A
A
Սոթք – Քարվաճառ՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Գեղաքար ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: