Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ պատգամավորների հետ մշակվում է 100-ամյակին նվիրված բանաձեւ. Արմենպրես

Քաղաքականություն
fa8f8110eac497ea3b5e3844b23f29c8

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ ներկա դրությամբ հանձնախումբը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ մշակում է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված բանաձեւ, որը մինչեւ ապրիլի 24- ը պետք է դրվի քվեարկության: «Բանաձեւի մանրամասները ներկա դրությամբ չեմ կարող հաղորդել, քանի որ ընթանում է աշխատանք եւ տեքստի վերջնական տարբերակը դեռեւս չի մշակվել: Բանաձեւը պետք է դատապարտի Թուրքիային ` մեկ դար առաջ կատարած Ցեղասպանության համար: Մենք նաեւ ցանկանում ենք, որ բանաձեւով իրավական փոխհատուցման պահանջ դրվի: Բանաձեւը կոչ է , որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Տարբեր առաջարկություններ կան եւ մենք դրանք քննարկում ենք` ավելի լավ տարբերակի հասնելու համար: Հիմնականում մեծ կուսակցությունների հետ ենք աշխատում, որպեսզի ունենանք անհրաժեշտ ձայներ եւ բանաձեւը խորհրդարանում կարողանանք անցկացնել»,- ասաց Գասպար Կարապետյանը ` հավելելով, որ դեռեւս 1987 թ . Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ Հայոց ցեղասպանության մասին եւ Թուրքիայի մասին զեկույցներում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելին՝ այստեղ