Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների խմբում

Սպորտ
a1-chess-evropa

Երուսաղեմում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի այս տարվա չեմպիոն Կարեն Գրիգորյանը եւ բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանը:   Այսօր կայացած 2-րդ տուրում նրանք առավելույան հասան իրենց մրցակիցների նկատմամբ եւ վաստակեցին երկուական միավոր: Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը եւս 24 մասնակիցների հետ ձեւավորել են առաջատարների խումբը:   Առաջնությունը հաղթանակով մեկնարկած մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն այս անգամ ոչ-ոքի խաղացին իրենց փորձառու մրցակիցների հետ: Նրանք, ինչպես նաեւ այսօր հաղթանակներ տարած Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Զավեն Անդրիասյանը 1,5 միավորով բաժանում են 27-93-րդ տեղերը:   Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստների մրցակիցները հայտնի կդառնան առավոտյան, համակարգչի հաշվարկման արդյունքում: