Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուն պահելու համար` 5000 դրամ (տեսանյութ)

Հասարակություն
Susik-

Գոհար Մանուշակյանին մի քանի օր առաջ քաղաքային իշխանությունները հիշեցրել են 5 տարի առաջ ընդունված որոշման մասին։ Ըստ այդմ, նա պարտավոր է իր տանը պահվող յուրաքանչյուր ընտանի կենդանու համար տարեկան վճարել 5000 դրամ։ «Ինչի՞ հենց 5000 դրամ, ո՞վ է այդ գումարը որոշել, ո՞ւր է գնալու այդ գումարը»,- հարց է տալիս նա։ Ծանուցագրեր ստացած կենդանասերներն այսօր հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ «Պետությունը ինքը պետք է աջակցեր կենդանասերներին, կենդանու բեռը գոնե որոշակի թեթեւացներ»,-ավելացնում է Վերա Կարապետյանը։ Կենդանասերներին այսօր նաեւ հետաքրքրում էր, թե ինչու է թափառող շների վնասազերծման եւ ստերիլիզացման մրցույթում կրկին հաղթել «Յունիգրաֆ-իքս»-ը, Վերջինս հայտարարել էր, թե չի մասնակցելու մրցույթին։ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը պատասխան ուներ. «Իսկ դու ի՞նչ ես ուզում, ուզում ես շները ուտե՞ն մարդկանց, Երեւան քաղաքում հոշոտե՞ն մարդկանց, դա Յունիգրաֆի գործն է»։ Ալֆրեդ Հունանյանին առավել զայրացրեց 5000 դրամ հարկի հետ կապված բողոքը. «Հիմա ոստիկան կանչե՞մ, ինձ վրա ճնշում եք գործադրում»։ Մանրամասները՝ տեսանյութում։