Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառերը ցրտահարումից փրկելու համար ջուր է պետք. գյուղատնտես (տեսանյութ)

Հասարակություն
crtaharum

Ցանկացած իրավիճակում ծառերը կարելի է փրկել ցրտահարությունից։ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ Նորիկ Վարդանյանը չի մոռացել՝ ինչպես էր վարվում իր մայրը. «Աչքը հենց բողբոջում, ուռում է, անպայման պետք է ջրել, որ նրա ծաղկումը հետ գցես, ցրտահարությունները անցնեն, նոր ծաղկի, հողը դիտավորյալ սառեցնել է պետք»,-ասում է գյուղատնտեսը։ Նորիկ Վարդանյանը 50 տարուց ավելի է զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հիմնական բերքը ծիրանն է։ Այսօր նրա հեկտար ու կես հողը մնացել է առանց ջուր։ Այս շրջանում մայր առու ջուր բաց չեն թողնում, իսկ լինելու դեպքում էլ՝ երկար բանակցություններից հետո է միայն հաջողվում օգտագործել. «Ես տեսել եմ՝ էն ժամանակ մի ծառից 500 կգ ծիրան են հավաքել, իսկ հիմա 100-150 կգ չես կարող հավաքել։ Անցյալ տարի ոչինչ չենք ունեցել, ոչ մի պտուղ, որովհետեւ ջուր չկա»։ Արարատի եւ Արմավիրի մարզերում ծաղկումը սկսվում է մարտի կեսերին, իսկ ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը։ Գյուղնախարարությունը զգուշացրել է, թե հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, ուստի խորհուրդ է տվել ծառերի էտը չսկսել դեռ։ Գյուղատնտես Նորիկ Վարդանյանը գյուղնախարարությանը պարզապես մի խորհուրդ ունի. «Ջուր տվեք, թող ջրեն էս մարդիկ էլի, Աստծո տված բանն է, թող ջրեն»։