Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՊԱ-ն վնասն ամբողջությամբ չի փոխհատուցում. քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո   ապահովագրական գործակալության տրամադրած գումարը չի բավականացրել Նաիրի Ասրյանին մեքենայի վերանորոգման համար։ «Մեքենային խփեցին, այս ֆառը ջարդվեց, ԱՊՊԱ-ն մենակ մի հատ ֆառ է տալիս։ Իմ ավտոն խփվեց՝ կռիլոն, կապոտը, աբլիցովկեն, շիթը վնասվեց։ Ընդամենը 200,000 դրամ փող էր տալիս։ 200,000 դրամով 130.000 դրամ տվել եմ մենակ երկու հատ ֆառ եմ արել։ Ինչու պետք է պարտադրեն մեզ, չեմ ուզում չեմ անում։ Ես կտանեմ իմ ավտոն էլ կսարքեմ, դիմացինինս էլ»,- ասում է Նաիրի Ասրյանը։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունից՝ ԱՊՊԱ-ի ինստիտուտից ոչ բոլոր վարորդներն են գոհ։ Նրանք նշում են, որ ոչ միայն վնասն են քիչ գնահատում, այլ նաեւ գումարը ուշացումով են տալիս։ Մայրաքաղաքում եւ մարզկենտրոններում ԱՊՊԱ գործակալը վթարի վայր պետք է մոտենա 35, իսկ այլ վայրերում՝ 80 րոպեի ընթացքում։ Սակայն մեր իրականությունում քիչ չեն դեպքերը, երբ ԱՊՊԱ գործակալի ժամանումը վթարի վայր ուշանում է։ Ի դեպ, ԱՊՊԱ ընդհանուր կանոնն է` հատուցվում են ավտովթարի հետեւանքով տուժողին պատճառված անձնական եւ գույքային վնասները: Ըստ օրենքի՝ անհրաժեշտ է առանց ուշացումների եւ ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարել ապահովագրական վճարումները։ Մանրամասները՝ տեսանյութում