A
A
Շախմատի հայկական դերբի Իսրայելում
Այսօր մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի իր հայրենակից, առաջին կարգային Արման Միքայելյանի հետ: Մեր ամենատարեց մասնակիցը՝ Վլադիմիր Հակոբյանը, չեմպիոնի կոչման համար պայքարը կսկսի իտալացի միջազգային վարպետ Մարկո Կոդենոտիի հետ պարտիայով: Նա նույնպես հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Հայաստանի մնացած 7 մասնակիցներին մրցակից են բաժին հասել Իսրայելի շախմատիստները: Դա զարմանալի չէ, քանի որ առաջնությունն անցկացվում է Երուսաղեմում եւ մասնակիցների մեծ մասը ներկայացնում է հենց այդ երկիրը: