Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկի կոչ. ՀՅԴ

Քաղաքականություն
ef4344b7135263c8f319571ac09134ad

ՀՅԴ  Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ  2015թ-ի հունվարից մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումներն իրենց տեսակով կրում են համահայկական բնույթ: Ծրագրերը բաժանված են մի քանի խմբերի, միջազգային խորհրդաժողովներ, բաց սեմինարներ, հանդիպումներ և այլն, ինչպես նաև համացանցի միջոցով տեսահոլովակների, պաստառների, կոչերի տարածում: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կոչ է անում հայկական բոլոր կազմակերպություներին միանալ իր միջոցառումներին, քանի որ Ցեղասպանության 100-ամյակի պահանջատիրական ծրագրերն ազգային տարանջատում չեն ընդունում: Քարոզչական ծրագրերից ձեզ ենք ներկայացնում Facebook սոցիալական ցանցում կայանալիք միջոցառումը, որի շրջանակներում բոլորս փոխում ենք մեր cover photo-ները, այնտեղ տեղադրելով մեր միության էջով տարածված նկարները: Դրանցում պահանջ է «Ես պահանջում եմ իմ տունը»` կից քաղաքի կամ գյուղի անունը: Օրինակ`I DEMAND MY HOME IN VAN… Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ այս շարժմանը խնդրում ենք նկարների օրինակները վերցնել ՀՅԴ  Հայաստանի Երիտասարդական Միության Facebook-յան էջից, եթե կան քաղաքներ կամ գյուղեր, որոնք նշված չեն նկարներում խնդրում ենք դրանց մասին նամակով տեղեկացնել էջին: FB հասցե`ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/