Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ազատամարտիկները վերադարձրեցին շքանշանները (տեսանյութ)

Ազատամարտիկներ Պավել Մանուկյանը և Արմեն Լամբարյանը այսօր հայտարարեցին իրենց շքանշանները և մարտական պարգևները ետ վերադարձնելու մասին՝ ի նշան իրենց բողոքի՝ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ Արիության համար պետական պարգևները ազատամարտիկները կհանձնեն իրենց զորահրամանատարին` Ժիրայր Սեֆիլյանին, որն էլ իր հերթին դրանք կհանձնի «գործող ռեժիմի ներկայացուցիչներից մեկին»: «Ես որպես ազատամարտիկ չեմ կարող նույն մեդալը կրել, այն դեպքում, երբ այդ նույն մեդալներից պետք է կրի այս ազգի դահիճը։ Այս վիրավորանքը ցանկացած ազնիվ ազատամարտիկ չէր կարող հանդուրժել։ Հունվարի 31-ին տեղի ունեցածը պետական մակարդակով ահաբեկչություն էր, և մեր այս քայլի նպատակն էր ցույց տալ մեր մարտական ընկերներին, մեր ազատամարտիկ ընկերներին, որ ինքնամաքրման ժամն է եկել, պետք է այս մետաղները շպրտել այնտեղ, որտեղից ստացել ենք, մենք սրա համար չէր, որ պայքարել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է ազատամարտիկը։ Նշենք նաև, որ Պավել Մանուկյանը ամենաբարձր պարգևի՝ «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» ասպետ է: