A
A
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նառա Շլեպչյանի հետ
Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Նա նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»: