Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ասաց՝ չանդրադառնաս Տիգրանի գործունեությանը» (տեսանյութ)

Հասարակություն
nairit

Բաղրամյան 26-ից այսօր էլ պատասխան չտրվեց նաիրիտցիներին։ Նրանք ուզում են հստակեցնել իրենց 18- 24 ամիսների չվճարված աշխատավարձերի վճարման ժամանակացույցը։ Դեռ ուրբաթ օրը նաիրիտցիները հանդիպել էին նախագահականի դիմումների եւ նամակների ընդունման բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ։ Նա այսօր հավաստիացրել է, որ հարցով զբաղվում է աշխատակազմի ղեկավարը։ «Դրա համար մենք պետք է սպասենք, մենք պետք է կանգնենք այնքան ժամանակ,մինչեւ պատասխան տրվի, պատասխանը պետք է մեկը լինի՝ պարտքերի մարման ժամանակացույց»,- ասաց «Նաիրիտ» գործարանի Արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը։ Այսօր ակցիայի մասնակիցներին աջակցելու էր եկել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը։ «Երբ որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց վարչապետ,նա ասաց՝ չանդրադառնաս Տիգրանի գործունեությանը, այն որ ասում է, Տիկոն արդեն փողերը տարել էր, ձեր գումարները իրենց գրպաններում են, միակ պահանջը պետք է լինի վերադարձնել այն, ինչը իրենցը չէ, ժողովրդինն է»։ Նաիրիտցիներն ափսոսում են իրենց երբեմնի հզոր գործարանի այսօրվա վիճակի համար։ Նախկին աշխատակից Սուրեն Հարությունյանին մեկ հարց է հետաքրքրում. ո՞ւմ մեղքով այսքան մարդ հայտնվեց փողոցում։ Նաիրիտցիների ակցիան կշարունակվի վաղը։