A
A
Կատյա Գալստյանը գրավեց 10-րդ տեղը
Շվեդիայի Ֆալում քաղաքում մեկնարկած ձմեռային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանից առաջինը մրցասպարեզ են մտել մեր դահուկորդուհիները: Կանանց 5կմ մրցավազքի որակավորման փուլում մեր մարզուհի Կատյա Գալստյանը զբաղեցրել է 10-րդ պատվավոր տեղը: Աննա Մխիթարյանը ցույց է տվել 23-րդ, Լիլիթ Տոնոյանը` 30-րդ, Հայկանուշ Երիցյանը` 37-րդ արդյունքը: Տղամարդկանց 10 կմ ազատ ոճի մրցավազքի որակավորման փուլին կմասնակցեն մեր առաջատար դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Արտուշ Մկրտչյանը: