Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին «Երևան-Լ.Հ» եւ «Սիս-Կիլիկիա» թիմերը

Սպորտ
sport-futzal-kanajq

Ավարտվեց կանանց ֆուտզալի 2014-2015 թթ ձմեռային ստուգողական մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Փետրվարի 16-ին և 17-ին տեղի ունեցան Հայաստանի կանանց ֆուտզալի 2014-2015 թթ. ձմեռային ստուգողական մրցաշարի վերջին՝ հինգերորդ տուրի հանդիպումները Ա և Բ խմբերում: Ա խմբում 6 թիմերի պայքարում հաղթող է ճանաչվել «Երևան-Լ.Հ» թիմը, որը 5 խաղում վաստակել է 15 միավոր: Բ խմբում 12 միավորով առաջին տեղը զբաղեցրել է «Սիս-Կիլիկիա» թիմը: