A
A
Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մամուլի ակումբ էր եկել՝ հայտարարելու, որ չի պատասխանելու լրագրողների հարցերին, այլ միայն ընթերցելու է իր հանրային ուղերձը: Սա ընդվզում առաջացրեց լրագրողների շրջանում, որոնք հիշեցրին պարոն Հովհաննիսյանին, որ նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում լրագրողների հանդեպ՝ կամ հրավիրած ասուլիսին չգալով, կամ հայտարարելով, թե չի պատասխանելու հարցերին: «Հիասթափությունների այս աշխարհում կարող եմ էլի հիասթափեցնեմ ձեզ՝ այսօր պետք է ընթերցեմ ուղերձն ու բոլոր հարցերին կպատասխանեմ Ազատության հրապարակում շտապ հավաքի ժամանակ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ուղերձը հիմնականում վերաբերում էր 2013թ. նախագահի ընտրությունների ամփոփմանը: