Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարալիկ-Լանջիկ ճանապարհային հատվածում գետնաբուք է

Հասարակություն
db664f6a93109fe67fd0d3970897bcc0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն: Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն