Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի գրոհները արդյունք չտվեցին

Սպորտ
a1-aronyan-5

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր երկրորդ ոչ-ոքին արեց Ցյուրիխում ընթացող միջազգային մրցաշարում:   Երրորդ տուրի պարտիայում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Լեւոն Արոնյանը խաղի միջնամասում բավական լավ գրոհ կազմակերպեց եւ դիրքային առավելություն ստացավ: Սակայն ռուսաստանցի շախմատիստն անչափ գրագետ պաշտպանվեց եւ կարողացավ չեզոքացնել բոլոր սպառնալիքները:   Լեւոն Արոնյանը, այնուամենայնիվ, փորձեց նոր ուղիներ փնտրել հաղթանակի հասնելու համար, քանի որ մեկ զինվոր ավելի ուներ, բայց Վլադիմիր Կրամնիկն այս դեպքում էլ սխալ թույլ րտվեց: Արդյունքում, 5,5 ժամ պայքարից հետո կողմերը 61-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:   Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ այժմ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 6 հնարավորից ունի 5 միավոր:   Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը նույնպես երկու միավոր է վաստակել: